Վաղարշապատի Գ. Նժդեհի անվան N 8 հիմնական դպրոց

2023-02-16 14:03:43 161 դիտում
0

1949 թ—ին բացվեց յոթամյա դպրոցը , որի տնօրենն էր Ռ.Հովհաննիսյանը :1964թ—ին կառուցվեց միջնակարգ դպրոցի մասնաշենքը , իսկ 1980 թին կառուցվեցին կից մասնաշենքերը : Այդ տարիներին դպրոցը տնօրինել են Տ.Այվազյանը , Է.Զաքարյանը , իսկ այժմ Ե.Գալստյանը : Այվազյանի տնօրենության տարիներին դպրոցն ուներ շատ վաստակաշատ և հմուտ ուսուցիչներ : Տնօրենը ՝ Այվազյանը մասնագիտությամբ մաթեմատիկ շատ լավ մարդկային հատկանիշներով էր օժտված ՝ խելացի , բարի , հոգատար , նվրիված դպրոցին և կոլեկտիվին : Այդ տարիների ուսուցիչներից էին ՝ Ստեփանյան Ելենան ՝ դասվար , Յուզբաշյան Բաբկենը՝ պատմության ուսուցիչ , Մարգարյան Ջեմման ՝ Հայոց լեզվի մասնագետ , Գևորգյան Խոսրովը՝ ռուսաց լեզվի ուսուցիչ, կլինչարյան Սուսաննա ՝ դասվար և շատ ուրիշներ : Ցավոք նրանցից շատերը մեզ հետ չեն : Այվազյանին փոխարինեց Զաքարյան Էմման ով նույն հոգով շարունակեց նրա աշխատանքը : Զաքարյանը մասնագիտությամբ քիմիկ էր , նրա մասին էլ կարելի է շատ խոսել ՝ մեծատառով կին , շատ մարդկային , բարետես , խելացի և իր գործի նվիրյալ՝ մոռացած իր անձնականը : Նրա տնօրենության տարիներին էլ դպրոցում կաին շատ խելացի և վաստակաշատ մանկավարժներ ՝ Խանոյան Նազիկը ՝ դասվար , Ղազարյան Սոֆիկը ՝ դասվար , Ղռմաջյան Լարիսան ՝ հայոց լեզվի մասնագետ , Քոչինյան Կարինեն ՝ երաժշտության ուսուցչուհի և այլն Դպրոցն ունեցել է ոչ միայն բանիմաց և խելացի ուսուցիչներ այլ խելացի շրջանավարտներ : Ոսկե մեդալակիր Գևորգյան Ալեքսանըով ով այս պահին հայտնի վիրաբուժ է, Բեգլարյան Արմանը արծաթե մեդալակիր և շատ ուրիշներ : Տիկին Զաքարյանին փոխարինեց նույն դպրոցի ոգով կրթված Եստեր Գալստյանը : Ով սիրում է դպրոցը և աշակերտներին , երազում է ունենալ հիմնանորոգված , նոր տեխնոլոգիաներով հագեցած և ժամանակակից դպրոցի պահանջներին համապատասխան բարեկիրթ և կրթված շրջանավարտներով կրթօջախ : Որովհետև ապագա բոլոր կադրերի գիտելիքների , հմտությունների և կարողությունների հիմքը տնօրենն է դնում : Նշանակում է դպրոցի թրծարանի մոտ մշտապես պիտի գործի գերազանց իմացությամբ , գերազանց վարքագծով տնօրեն : 2011 թ—ին դպրոցի տնօրեն Ե.Գալստյանի նախաձեռնությամբ դպրոցին կից բացվեց նախակրթարան , 2016 թվականից դպրոցն իրականացնում է նաև ներառական կրթության ծրագիրը : Դպրոցը իր գործունեության ընթացքում տվել է բազում շրջանավարտներ , որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի բարգավաճման գործում՝ ֆիզիկոսներ , ինժեներներ , բժիշկներ , դերասաններ և այլ անվանի մարդիկ: Մ.Սահակյանի հիշատակին Աշոտ Աբգարյան և Հովսեփ Հովսեփյան բարերարի օգնությամբ դպրոցի բակում կառուցվեց հուշարձան , որի քանդակագործն էր Հայկ Գրիգորյանը : Դպրոցը իր ողջ գործունեության ընթացքում կատարում է ազգանվեր , հայապահպան գործ: Զվարթնոց տաճարում կազմակերպվող միջոցառումներին իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում Զվարթնոց թաղամասի բնակիչները և դպրոցը : Համայնքը հպարտ է , որ իրենց բնակավայրը գտնվում է տվյալ պատմամշակույթային կառույցի հարևանությամբ :

40.1646

44.3399