Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոց

2023-02-16 17:26:41 209 դիտում
0

1920թ. սկզբին Վաղարշապատ է գալիս անվանի գրող Վրթանեզ Փափազյանը և հավաքագրելով նախկին ծխական դպրոցների սաներին հիմնադրում է միջնակարգ դպրոց` Գիմնաղիս: Դպրոցի շենքը եղել է մասնավոր անձ` Հարություն Բզնունու տանը, ներկայիս Մ. Մաշտոց փողոցի վրա, շենքը չի պահպանվել /հին հացի գործարանի մոտ/: Գիմնազիայի բացումից մի քանի ամիս հետո Վ. Փափազյանը Երևանում մահանում է կույրաղիքի վիրահատության ժամանակ: Գիմնազիայի բարձր դասարանցիները ոտքով Վաղարշապատից գնում են Երևան մասնակցելու Փափազյանի թաղմանը: 1874թ. բացված հոգևոր ճեմարանը 1917 -1920 թթ. փակվում է, իսկ 1920թ. վերսկսելով իր աշխատանքը , փոխադրվում է վանքի պարիսպների ներս կառուցված շենքերից մեկը, իսկ Վ. Փափազյանի ստեղծած դպրոցը տեղափոխվում է ճեմարանի նախկին շենքը և վերանվանվել է երկրորդ աստիճանի աշխատանքային դպրոց: Նրա առաջին տնօրենն է նշանակվում անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը,որոշ ժամանակ անց նա առաջ է քաշվում և նշանակվում Էջմիածնի գավառի ժողկրթբաժնի վարիչ, իսկ դպրոցի տնօրինութունը ժամանակավոր ստանձնում է հայոց լեզվի ուսուցիչ Սմբատ Կորյունը, վերջինիս փոխարինում է նշանավոր հայագետ լեզվաբան Երվանդ Տեր-Մինասյանը և շուրջ 10 տարի ղեկավարում է այն: 1926-1927թ.թ. երկրորդ աստիճանի դպրոցի բազայի վրա Վաղարշապատում բացվել են մանկավարժական և գյուղատնտեսական տեխնիկումները, վերջինս գործել է երեք տարի, իսկ մանկավարժականը մինչև 1959թ.: 1932 թ. երկրորդ աստիճանի դպրոցը ինն-ից վերածվում է տասնամյայի: Դպրոցում դասավանդել են բարձրագույն կրթությամբ մասնագետներ և ստացել են աշխատավարձ 25% հավելում; Հետագայում Էջմիածնի մյուս միջնակարգ դպրոցները ճյուղավորվել են թիվ 1 տասնամյա դպրոցից: 1969թ. դպրոցի շենքը / նախկին ճեմարանի շենքը / վեր է ածվում պատկերասրահի, իսկ դպրոցը տեղափոխվում է Բաղրամյան փողոցի վրա կառուցված երկհարկանի, երեք կորպուսից բաղկացած շենք: Ներկայումս դպրոցը գտնվում է Բաղրամյան փողոցում և կրում է Մեծն Մաշտոցի անունը:

40.1654

44.2910