Մկրտիչ Սեդրակի Չիրքինյան

2023-01-21 05:23:22 91 դիտում

Մկրտիչ Սեդրակի Չիրքինյանը ծնվել է 1938 թ. նոյեմբերի 21-ին Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 37 միջնակարգ դպրոցը 1956 թ.: 1963 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Մարզվել է հունա-հռոմեական ըմբշամարտով: Դարձել է հանրապետության բազմակի չեմպիոն, ՍՍՀՄ 3-րդ մրացանակակիր: 1959 թ. Մոսկվա քաղաքում դարձել է Համաշխարհային ուսանողական խաղերի 3-րդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող: 1959 թ. ճանաչվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ: 1963 թ. Էջմիածին քաղաքում հիմնել է հունա-հռոմեական ըմշամարտի դպրոց և դարձել այս սպորտաձևի հիմնադիրը քաղաքում: ՀՀ վաստակավոր մարզիչ է: 1997 թ. հոկտեմբերի 23-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: 2002 թ. ստացել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում: 2002 թ. դեկտեմբերի 27-ին արժանացել է նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար հանրապետության նախագահի շնորհակալագրի: 2008 թ. պարգևատրվել է ՀԱՕԿ «Հրանդ Շահինյան» մեդալով` հանրապետությունում 10.09.2010 թ. ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի զարգացման օլիմպիական գաղափարների տարածման գործում մեծ ավանդի ու վաստակի համար: Պարգևատրվել է Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի Պալե կլուբի նախագահի կողմից մեդալով, հուշանվերով և պատվոգրով: 2011 թ. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Մանվելի Գրիգորյանի կողմից պարգևատրվել է «Հանրապետության լավագույն մարզիչ» ոսկե մեդալով: 1969-1985 թթ. եղել է Հանրապետության հավաքականի մարզիչ: