Գագիկ Նորիկի Ավագյան

2023-01-21 08:09:22 143 դիտում

Գագիկ Նորիկի Ավագյանը ծնվել է 1958թ. Էջմիածին քաղաքում՝ բանվորի ընտանիքում: 1976թ. Էջմիածին քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1979-1982թթ. ընդունվել և ավարտել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումըª տեխնիկ և հիդրոտեխնիկ մասնագիտությամբ: 1985թ. աշխատել է Էջմիածնի քաղկոոպի համակարգում: 1996թ. ընդունվել է «Էջմիածին» էլ. ցանցում որպես փոխտնօրեն: 2002-2005թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի «Գրիգոր լուսավորիչ» համալսարանի տնտեսագիտական բաժինը` «ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ: 2002թ. ընտրվել է Էջմիածին համայնքի ավագանու անդամ: 2005թ. աշխատել է ՀԷՑ ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի «Էջմիածին» էլ.ցանցում` որպես պետի տեղակալ: 2005թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է Էջմիածին քաղաքի քաղաքապետ: 2008թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու» կոչման: 2010թ. մինչև այսօր աշխատում է իբրև «Բապշին» ՍՊԸ-ի տնօրեն: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: