Յուրի Արամայիսի Գևորգյանը ծնվել է 1956թ. հուլիսի 9-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Ալթայի երկրամասում: 1956թ. նոյեմբերին Գևորգյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան՝ Էջմիածին քաղաք: 1963թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, ավարտել 1979թ.: Ավարտելուց հետո ծառայել է սովետական բանակում: 1983թ. սկսել է իր աշխատանքային գործունեություն Էջմիածին քաղաքի «Ռաստր» գործարանում և հասել մինչև տնօրենի տեղակալի պաշտոնի: Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է երկրորդ՝ բարձրագույն կրթություն՝ ավարտելով Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարության» ֆակուլտետը: 2000թ. տեղափոխվել է Տրանսպորտի և կապի նախարարության «Հայճան մեքենայում» ՊՓԲԸ որպես տնօրեն, այնուհետև վերանվանված «Ավտոճանապարհային մեքենաներ» ՊՓԲԸ-ում որպես գործադիր տնօրեն 1999-2005թթ. երկու անգամ ընտրվել է Էջմիածին քաղաքի ավագանու անդամ: Ամուսնացած է: 2009թ. հոկտեմբերին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: