Նորայր Գառնիկի Մուրադյան

2023-01-21 09:44:06 94 դիտում

Նորայր Գառնիկի Մուրադյանը ծնվել է 1957թ. հունվարի 1-ին Էջմիածին քաղաքում: 1963-1973 թթ. սովորել է Էջմիածնի թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1973թ. ընդունվել է աշխատանքի Լենինի անվան սովխոզում որպես բանվոր: 1975- 1980թթ. սովորել և ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը: 1980թ. զորակոչվել է խորհրդային բանակ: 1982-1983թթ. աշխատել է Ավտոճանապարհների կանաչապատման Էջմիածնի տեղամասում, որպես զոոտեխնիկ: 1983-1985թթ. աշխատել է Էջմիածնի շրջանի Հայկաշենի կաթնապրանքային համալիրում որպես զոոտեխնիկ: 1985-1990թթ. աշխատել է Էջմիածնի գյուղատնտեսության վարչությունում, որպես զոոտեխնիկ: 1990-1994թթ. աշխատել է Էջմիածնի շրջանի Ջրառատի թ/ֆ-ում սկզբում բրիգադավար, այնուհետև արտադրամասի վարիչ և գլխավոր զոոտեխնիկ: 1994թ. դեկտեմբերին տեղափոխվել է աշխատանքի Էջմիածնի հացի գործարան որպես տնօրենի տեղակալ: 1997- 2003թթ. եղել է նույն գործարանի տնօրեն: 2003-2008թթ. ՀՀ Վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ: 2010-2018թթ. աշխատել է որպես Էջմիածնի քաղաքապետի տեղակալ: Ամուսնացած է, ունի երկու երեխա: 2010թ. արժանացել է « Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: