Ստեփան Օնիկի Ստեփանյանը ծնվել է 1953թ. հունիսի 28-ին Ջրառատ գյուղում: 1954թ. Ստեփանյանների ընտանիքը տեղափոխվել է Էջմիածին: 1960-68թթ. սովորել է Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1968-71թթ. սովորել է Երևանի Կոոպերատիվ տեխնիկումի ապրանքագիտական բաժնում: 1972-1974թթ. ծառայել է սովետական բանակում. եղել է ավագ սերժանտ: 1974թ. աշխատել է առևտրի բնագավառում. վաճառողի աստիճանից բարձրացել է մինչև առևտրի վարչության նախագահ: 1980թ. սովորել է Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտի հեռակա բաժնում: 1982թ. եղել է Էջմիածնի առևտրի կենտրոնի տնօրեն, ընտրվել է քաղխորհրդի պատգամավոր: 1982թ. ընտրվել է Էջմիածնի շրջկոոպի վարչության նախագահ և այդ ընթացքում ընտրվել շրջխորհրդի գործկոմի պատգամավոր: Ապրում է Էջմիածին քաղաքում, ունի երեք երեխա: 2010թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: