Նաիրա Նորիկի Եղիազարյան

2023-01-22 13:41:50 105 դիտում

Նաիրա Նորիկի Եղիազարյանը ծնվել է 1962թ. ք. Էջմիածնում ծառայողի ընտանիքում: 1969-77թթ. սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Էջմիածնի 2-րդ միջնակարգ դպրոցը: 1977-80թթ. սովորել և կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական բժշկական ուսումնարանը: 1980-86թթ. սովորել և լավ առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1987թ.-ից աշխատում է «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ սրտաբանական բաժանմունքում որպես բժիշկ-սրտաբան և 2014թ.-ից որպես սրտաբանական բաժանմունքի վարիչ: 2002թ. բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Առողջապահության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով: 2005թ.-ից ամեն տարի հիվանդանոցի կողմից Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել է պատվոգրերով: 2008թ. Էջմիածնի քաղաքապետարանի կողմից ճանաչվել է Վաղարշապատ քաղաքի լավագույն բժիշկ: 2011թ. ճանաչվել է «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ լավագույն բժիշկ: 2011թ. նոյեմբերի 7-ին Էջմիածնի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել է «Էջմիածին քաղաքի բարեկամ» շքանշանով: 2014թ. Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: Ամուսնացած է, ունի դուստր և որդի: 2015թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: