Զեփյուռ Ազատի Կարապետյանը ծնվել է 1950թ. ք. Սևանում: 1955թ.ից ապրում է Էջմիածնում: 1957թ. ընդունվել և 1967թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով: 1967-1972թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը՝ գերազանցությամբ, եղել է Լենինյան թոշակառու: 1972-1976թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1971-1975թթ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի դեպուտատ: 1971-1988թթ. աշխատել է ԵՊՀ անալիտիկ քիմիայի ամբիոնում՝ նախ որպես լաբարանտ, ապա՝ կրտսեր գիտական աշխատող, 2000թ.-ից մինչև օրս ԵՊՀ-ում որպես դասախոս: 1988-1991թթ. աշխատել է ՀՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում որպես ավագ գիտական աշխատող: 1991-2010թթ. աշխատել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում որպես քիմիայի ուսուցիչ և բնագիտական առարկաների մեթոդմիավորման նախագահ: 2009թ.-ից մինչ օրս աշխատում է Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցում որպես քիմիայի ուսուցիչ: 2009թ. օգոստոսին ստացել է ՀՀ ԿԳ նախարարության ՀՊՄՀ-ի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծիգ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N 333-09: Քիմիական գիտությունների աստիճան շնորհվել է Կիևի ՊՀ գիտական խորհրդի կողմից և հաստատվել է Մոսկվայի Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի(ВАК) կողմից 1985թ.: Բազմաթիվ գիտական հոդվածների, դասագրքերի, խնդրագրքերի, շտեմարանների հեղինակ և խմբագիր, գյուտերի հեղինակ է:Դրանցից մի քանիսը՝ Государственный комитет СССР по делам изобретений и открытий Авторское Свидительство N 1176243 на изобретение Авторское Свидительство N 1550421 на изобретение Պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան. Քիմիա- I, II, III մասեր 2013-2015թթ. և այլն: 2015թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: