Սիմոն Գևորգի Մարտիրոսյան

2023-01-22 15:02:55 169 դիտում

Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը ծնվել է 1997թ. փետրվարի 17-ին Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղում: 2003թ. ընդունվել և 2014թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Մասնակցելով 2012 թ. Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (148+173): Նույն թվականին երիտասարդական աշխարհի առաջնությանը զբաղեցրեց 4-րդ տեղ (150+183), իսկ հաջորդ տարի բարձրացել է առաջին հորիզոնական (165+200): 2013 թ. Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը գրավել է 1-ին մրցանակը։ 2014 թ. մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը ուղեգրային էր, բարձրացրել է 397կգ՝ (182+215)։ 2014 թվականին Չինաստանի Նաջի քաղաքում կայացած 2-րդ երիտասարդական օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանը դառնում է և' օլիմպիական չեմպիոն, և' ռեկորդակիր (170+221): 2014 թ. նա մասնակցել է պատանիների եվրոպայի առաջնությունը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը (184+210)։ 2015թ.-ին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: 2015թվականի Մեծահասակների ՀՀ առաջնություն գերծանր քաշային կարգում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: 2016 թվականին Երիտասարդների ՀՀ առաջնության 1-ին, աշխարհի երիտասարդների առաջնության 1-ին, մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 1-ին հորիզոնականի մրցանակակիրն է: 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է Հայաստանի համար առաջին մեդալը՝ ծանրամարտի մինչև 105 կգ քաշային կարգում դառնալով արծաթե մեդալակիր՝ 417 կգ՝ (190+227): 2017թ. Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկամարտի 414 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: 2016թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի բարեկամ» և «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումներին: