Ներսես Ռոբերտի Մելիքյանը ծնվել է 1957թ. Էջմիածին քաղաքում: 1964-1974թթ. սովորել է Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1970-1974թթ․ հաճախել է Էջմիածնի Ե.Թադևոսյանի անվան նկարչական դպրոց: 1975-1980թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում: 1980-1982թթ․ ծառայել է ՍՍՀՄ բանակում։ 1982-1988թթ․ աշխատել է Գեղարվեստի կոմբինատում որպես նկարիչ։ 1988թ․ դարձել է ՍՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1998թ․ դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ 1999-2003թթ․ աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի արվեստի սրահի տնօրեն, իսկ 2000-2004թթ․՝ Գեղագիտության ազգային կենտրոնի սրահի տնօրեն։ 2012թ․ դարձել է ՌԴ Մոսկվայի Պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ։ 2012թ․ և 2016թ․ ընտրվել է Էջմիածին համայնքի ավագանու անդամ։ 2019թ․ դարձել է Արմավիրի մարզի Նկարիչների միության ղեկավար։ 1976-2020թթ․ մասնակցել է հանրապետական, համամիութենական միջազգային մի շարք ցուցահանդեսների։ Միջազգային ցուցահանդեսներում արժանացել է տասնյակ պատվոգրերի և մրցանակների։ Տարբեր երկրներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ Ներսես Մելիքյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Անդրանիկ Օզանյանի թանգարանում, Ալավերդու թանգարանում և այլն: Արժանացել է մի շարք մեդալների․ Վ․ Սուրենյանց, Տիգրան Մեծ, Անդրանիկ Օզանյան, Մարշալ Բաղրամյան, Վ․Ի․ Լենինի հուշամեդալ և այլն։ Ամուսնացած է, ունի երկու որդի։ 2016թ հոկտեմբերի 8-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: