Ռուբեն Մովսեսի Շարբաթյանը ծնվել է 1952թ. Էջմիածին քաղաքում, մանկավարժի ընտանիքում: 1959-1969թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1969-1975թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանի խմբավարական բաժինը: 1970-1972թթ. ուսումնառության ընթացքում զորակոչվել է զինվորական ծառայության: 1975-1980թթ. ավարտելով ուսումնարանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը /պրոֆեսոր Հ. Չեքիչյանի դասարան/: 1975-1985թթ. աշխատել է Հայաստանի պետական ակադեմիայի երգչախմբում որպես երգչախմբի արտիստ: 1974թ. Էջմիածնում ստեղծել է «Նավասարդ» երգչախումբը, որին 1986թ. շնորհվել է ժողովրդականի կոչում: Երգչախումբը բազմաթիվ միջազգային և հանրապետական փառատոնների դափնեկիր է և գործում է մինչ օրս: 1985-1991թթ. աշխատել է որպես երաժշտական ստուդիայի վարիչ: 1991թ. ընտրվել է Էջմիածնի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1991-1996թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքային խորհրդի մշակույթի բաժնի վարիչ: 1996թ. ընտրվել է Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու անդամ: 1996-1999թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն: 1991թ.-ից աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես երաժշտության դասախոս: 1995թ. հրավիրվել է Մայր Տաճարի երգչախումբ՝ որպես երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 2002-2005թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես փոխքաղաքապետ: 2005թ. -2016թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրեն: 2016թ. հոկտեմբերի 8-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: Մահացել է 2017թ. երկարատև ծանր հիվանդությունից հետո: