Խաչիկ Վաչագանի Մանուկյանը ծնվել է 1964 թվականի մարտի 3֊-ին, Էջմիածին քաղաքում։ 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1991թ. ԽՍՍՀ գրողների միության անդամ է: 1992թ. ՀՀ գրողների միության անդամ է: ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀՀ պետական «Ոսկե եղեգ» -1999թ. ՀՀ ՊՆ 1 ֊ին մրցանակ - 2015թ. ՀՀ֊ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան - 2003թ ՀԳՄ Ավ. Իսահակյան 1994թ, 2011թ «Հայ գրականության բարեկամներ» միության Դանիել Վարուժանի անվան 1996 Մկրտիչ Սարգսյանի անվան գրական 2009թ ՄԵԴԱԼՆԵՐ «Գրիգոր Նարեկացի» Մայ Աթոռ Ս, Էջմիածին 1998թ. «Գրիգոր Նարեկացի» ՀՀ մշակույթի նախարարություն 2014թ. «Մայրության երախտագիտություն» Արցախ 2009թ. «Հայաստանի երկրապահ» ԵԿՄ 2005թ. ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ 1987թ.- «Իմ այգին» 1992թ.-«Վիրավոր խաչ» 1992թ.-«Զարմանալի ժամանակը» 1996թ.-«Գոյահանդես» 1998թ.-«Շերտ» 2001թ.-«Բիբլիական ընդմիջումներ» 2002թ.-«Արա և Շամիրամ» 2003թ.-«Մինուսը, պլյուսը և մյուսները» 2004թ.-«Անցումներ» 2008թ.-«Վավերացումներ» 2009թ.-«Ոսկեփետուր մուժ» 2010թ.-«Էն աշխարհը չի» 2012թ.-«Բանաստեղծություններ» 2013թ.-«Թռչնապար» 2016թ.-«Եթերային ապարանք» 2016թ.-«Զանգակ» հրատարակչությունը լույս ընծայեց բանաստեղծի քառահատորյակը Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն,վրացերեն, լեհերեն, սերբերեն։ Այժմ աշխատում է որպես Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն: 2016թ. հոկտեմբերի 8-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: