Սառա Մանթաշի Եսայան

2023-01-22 15:50:36 69 դիտում

Սառա Մանթաշի Եսայանը ծնվել է 1946թ. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտ ավանում, ծառայողի ընտանիքում: 1964թ. տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, նույն տարում, ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և ավարտել 1970թ.-ին: Աշխատել է թիվ 1 և թիվ 2 կլինիկական հիվանդանոցներում: 1973թ.-ից՝ թիվ 14 պոլիկլինիկայում, իսկ 2006թ.-ից աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում՝ որպես բժիշկ- ռևմատոլոգ: Տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևմատոլոգների միջազգային համագումարներին: Պարգևատրվել է խորհրդային շրջանի բուժ.աշխատողների պատվոգրերով: 24.05.2010թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը: 15.07.2016թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: 16.12.2015թ. ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: 2010թ. Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Նանսենի ոսկյա հուշամեդալով: 2010թ.-ից Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ է: 2010թ. ՀՀ երկրապահ կամավորականների միության կողմից ստացել է պատվոգիր: 2012թ. «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության ՀԿ-ի կողմից պարգևատրվել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով: 2013թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով: 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ: 2015 թվականին ստացել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ»: 2015 թվականին պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով: 2015 թվականի պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարության հուշամեդալով, ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով: 2016 թվականին ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» շքանշանով: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է «Լավագույն բժիշկ» պատվոգիր: Ամուսնացած է, ունի երեք զավակ: 2016թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: