Հրաչիկ Երեգլոյի Սարգսյանը ծնվել է 1955 թվականի հունիսի 11-ին: 1974-1979թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 1979-1983թթ. ծառայել ՀՀ ՆԳ մարմիններում որպես քննիչ: 1983-1996թթ. նշանակվել է Սևանի միջշրջանային դատախազության քննիչ, ապա ավագ քննիչ, դատախազի օգնական: 1996թ. հունվարի 15-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից ժողդատավոր ընտրվելու կապակցությամբ: 1996թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն նշանակվել է Էջմիածնի ՆՎՇՏ ժողդատարանի դատավոր: 1999թ. հունվարի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ: Ամուսնացած է, ունի երկու զավակ: 2016 թվականին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: