Ռուբեն Պարույրի Նալբանդյան

2023-01-25 16:02:38 85 դիտում

Ռուբեն Պարույրի Նալբանդյանը ծնվել է Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում: 1976-77թթ.ավարտել տեղի միջնակարգ դպրոցը: 1977-79թթ. ծառայել է սովետական բանակում: 1980թ. ընդունվել Լենինգրադի Մուխինայի անվան գեղարվեստի բարձրագույն հաստատության գեղարվեստական ապակու բաժինը: 1983թ.-ին վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել Երևանի գեղարվեստի ֆոնդի քանդակի կոմբինատում, մինչև 1992թ: 1993թ.-ին Սերբիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի: 1994-99թթ. սովորել է Երևանի Նաղաշ Հովնաթանի արվեստի համալսարանի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնում: Բելգրադի պատվավոր քաղաքացի է: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և միջազգային սիմպոզիումների: Հեղինակ է բազմաթիվ հուշարձանների և արդեն 1000-ից ավելի խաչքարերի: 2010թ.-ից ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ է: 2011թ-ին մասնակցել է հանրապետական ԷՔՍՊՈ ցուցահանդեսին և ստացել առաջին մրցանակ: Այնուհետև պարգևատրվել է ՀՀ վարչապետի դիպլոմով: Արտերկրում կատարած իր բազմաթիվ աշխատանքների համար արժանացել է դիպլոմների, պատվոգրերի: 2014թ.-ին ՌԴ զինված ուժերի նախարարության կողմից պարգևատրվել է Կալաշնիկովի հուշամեդալով: 2015թ.-ին ստացել է ժողովրդական վարպետի կոչում: 2015թ.-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ՆԱՐԵԿԱՑԻ մեդալով, այնուհետև ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ հուշամեդալով: ՀՀ ոստիկանության կողմից Մեծ Եղեռնին նվիրված հուշարձանի համար պարգևատրվել է ոստիկանության հուշամեդալով: 2015թ.-ին հիմնել է «ՌՈւԲԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴՊՐՈՑ»: Ամուսնացած է, ունի երկու զավակ: 2017թ. հոկտեմբերի 8-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: