Անի Հարությունի Մկրտչյանը ծնվել է Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղում 1963թ. մայիսի 5-ին: 1970թ. հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1980թ. ոսկե մեդալով: Նույն թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կենսաբանություն-քիմիա» ֆակուլտետի կենսաբանություն, լրացուցիչ քիմիա բաժինը: 1985թ. ավարտել է ինստիտուտը՝ ստանալով կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորում: 1985թ. ընդունվել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց՝ որպես կենսաբանության ուսուցչուհի և աշխատում է մինչ օրս: 1994թ. ՀՀ Լուսավորության նախարարության ատեստավորման կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ Անի Մկրտչյանին շնորհվել է Կենսաբանության հմուտ ուսուցչի տարակարգ: 2008թ. ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի կողմից ուսուցչի տոնի առթիվ պարգևատրվել է պատվոգրով՝ երկարամյա և անբասիր մանկավարժական գործունեության համար: 2009թ. արժանացել է շնորհակալագրի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանի կողմից Հանրապետական առարկայական օլիմպիադայում լավագույն աշակերտ ներկայացնելու համար: 2014թ. պարգևատրվել է վկայականով ՀՀ ԿԳՆ և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից կազմակերպված «Լավագույն ուսուցիչ-2014» մրցույթին մասնակցելու համար: 2016թ. արժանացել է շնորհակալագրի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանի կողմից 2016թ. առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում գովասանագրի և երրորդ կարգի դիպլոմի արժանացած աշակերտներ ունենալու համար: 2017թ. արժանացել է շնորհակալագրի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանի կողմից կենսաբանության հանրապետական օլիմպիադայում աշակերտների գրանցած ակնառու հաջողությունների և դպրոցի հեղինակությունը բարձր պահելու համար: 2017թ. հանրապետական հանձնաժողովի 17.05.2017թ. որոշմամաբ ստացել է տարակարգի առաջին աստիճան: 2017թ. Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանի կողմից կարգևատրվել է շնորհակալագրով «Կենսաբանություն» առարկայի հանրապետական օլիմպիադայում իր սաների գրանցած հաջողությունների և Էջմիածին քաղաքի պատիվը բարձր պահելու համար: 2017թ. հոկտեմբերի 8-ին ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 26-րդ կետի և համայքի ավագանու կանոնակարգի 21-րդ հոդվածի պահանջներով՝ երկարամյա անբասիր աշխատանքի, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ծանրակշիռ վաստակի, իր բազմաթիվ սաների ակնառու հաջողությունների և ձեռքբերումների համար Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, գիտական նյութերի ժողովածուի համահեղինակ Անի Հարությունի Մկրտչյանին շնորհվել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում: Անի Մկրտչյանը արժանի զավակն է Հայրենական պատերազմի հերոս Հարություն Մկրտչյանի և Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարիամ Մարտիրոսյանի: Ամուսնացած է, ունի երկու զավակ: