Մելիքսեթ Հովհաննեսի Կոնդյանը ծնվել է 1953թ․ մարտի 27-ին Ջավախքի Մեծ Խանչալի գյուղում։ 1960-1970թթ․ գերազանց սովորել է Էջմիածնի Խ․ Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում։ 1971-1973թթ․ ծառայել է խորհրդային բանակում։ 1973թ․ ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ և ավարտել 1979թ.։ 1979-1980թթ․ անցել է «Անեսթեզիոլոգիայի» մասնագիտական դասընթացներ։ 1980թ․-ից մինչ օրս աշխատում է Էջմիածնի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում որպես անեսթեզիոլոգ։ Էջմիածնի Կարմիր խաչի շրջկոմի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և առողջապահության բնագավառում ներդրած իր ավանդի համար Մելիքսեթ Կոնդյանը պարգևատրվել է մի շարք շնորհակալագրերով և պատվոգրերով։ Ամուսնացած է, ունի երկու որդի և չորս թոռ։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 26-րդ կետի և համայնքի ավագանու կանոնակարգի 21-րդ հոդվածի պահանջներով, երկարամյա անբասիր աշխատանքի, բժշկական բնագավառում ունեցած ծանրակշիռ և ակնառու ավանդի համար 2019թ. Մելիքսեթ Կոնդյանը արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանը: