Լևոն Հրաչի Թոքմաջյանը ծնվել է 1937թ. հունիսի 16-ին Երևանում, արհեստավորի ընտանիքում: Մասնագիտական կրթություն ստացել է նախ Երևանի գեղարվեստի ուսումարանում 1953-1957թթ., ապա ընդունվել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործական բաժինը 1957-1963թթ.: Այդ նույն տարում ընդունվել է Երևանի Կոնսերվատորիայի վոկալի բաժին, ավարտել 1966թ.: 1966-1975թթ. երգել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում: Որպես քանդակագործ, Թոքմաջյանի առաջին լուրջ հաջողությունը կապված է Հարավսլավիայի Պրիլեպ քաղաքում անցկացվող քանդակագործների միջազգային մրցույթին մասնակցության հետ՝ 1976թ.: Այս մրցույթում նրա «Թռչող կռունկներ» մարմարե քանդակը արժանացավ առաջին «Ոսկե» մրցանակի: 1977թ. Լեհաստանում՝ Օրսնսկ քաղաքում, «Հայ կինը» մարմարի քանդակի համար արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: 1981թ. Իտալիա, Ռավենա - Դանթեին նվիրված միաջզգային բիենալե (ոսկե մեդալ): 1986թ. Երևան - Մարտիրոս Սարյանի հուշարձանի բացումը: 1988թ. Թբիլիսի - անդրկովկասյան քանդակի բիենալե «Գործող կինը» (մարմար) - «Գրան Պրի» մրցանակ: 1991թ., Կիպրոս` Նիկոզիա-հայ նշանավոր 12 մտավորականների դիմաքանդակների (մարմար) տեղադրում: 1993թ. Հունաստան` Ամարուսի - հույն անվանի Օլիմպիականի չեմպիոն Սպիրոս Լուիսի մարմարե քանդակի տեղադրում: 1991թ. Երևան - ծաղկավաճառ Կարա-Բալայի բրոնզե արձանի տեղադրում: 1996թ. Երևան - կրկեսի մեծ վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանի տեղադրում: 1998թ. Ղրիմ, Սիմֆերոպոլ - «Այվազովսկի եղբայրներ» մարմարե հուշարձան: 2000թ. Հունաստան, Օլիմպիա քաղաք - առաջին օլիմպիական չեմպիոն և հետագայում հայոց թագավոր «Վարազդատ Բ» մարմարե քանդակի տեղադրումը Օլիմպիաում: 2001թ. Կանադա, Օտտավա - «Հավերժական Հայաստան» տուֆակերտ կոպոզիցիոն քանդակի հանդիսավոր բացում: 2002թ. Ղարաբաղ, Շուշի - սպարապետ «Վազգեն Սարգսյան» մարմարե հուշարձանի բացում: 2004թ. Երևան - Էրեբունի թանգարանի առջև Արգիշտի արքայի ձիարձանը: 1971թ. Էջմիածին - չորացած հաստաբուն ծառերի վրա դեկորատիվ քանդակների կատարում: 1977թ. Էջմիածին - «Մեսրոպ Մաշտոց և Կորյուն» խմբաքանդակ(բազալտ): 1980թ. Էջմիածին - «Մանդոլինահար աղջիկը «(բազալտ): 1981թ. Էջմիածին - Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի պատին գրողի բրոնզաձույլ ռելիեֆը: 1982թ. Էջմիածին - «Զարթոնք» բրոնզաձույլ արձանը: 2011թ. Էջմիածին - «Տագնապ» խմբաքանդակի տեղադրում ( նվիրված 1915թ. Եղեռնի զոհ դարձած հայ նշանավոր մտավորականներին): 2006թ. Էջմիածին - երգահան «Մակար Եկմալյան» մարմարե դիմաքանդակի տեղադրում: 2000թ. Երևան, Նոր Նորքի բարձունքում կանգնեցվեց Տիգրան Մեծի արձանը` բարձրությունը 6մ (մարմար, ճարտարապետ Ռազմիկ Օհանյան): 2005թ. Երևան - «Սողոմոն Թեյլերյան» մարմարե քանդակ: 2006թ. Հնդկաստան,Կալկաթա - հայ առաջին տպագրիչ Հարություն Շմավոնյանի հուշարձանի տեղադրումը (մարմար): 2007թ. Երևան - Աջափնյակ - Գևորգ Չավուշի հրապարակում կանգնեցվեց 5մ բարձրության բազալտե հուշարձան ( ճարտարապետ` Ժիրայր Պետրոսյան): 2011թ. Երևան - Ջրվեժ - դպրոցի բակում կանգնեցվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի մարմարե արձանը: 2002թ. Երևան - ԵԿՄ վարչության շենքի մուտքի մոտ տեղադրվեց «սպարապետ Վազգեն Սարգսյան» մարմարե դիմաքանդակ: ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ 1998թ. ՅՈՒՆԷՍԿՕ-ին առընթեր Եվրասիայի միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոսի կոչում), 2000թ. Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորի կոչում; 2008թ. ՀՀ Ժողովրդական նկարիչ-քանդակագործ, 2009թ. «Ֆրիդրիխ Նանսեն» ոսկե մեդալ, 2010թ. «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակ «Վահան Թեքեյան» քանդակի համար, 2010թ. Արգենտինայի Չակո նահանգում քանդակագործների բիենալեի ժամանակ արժանցել է Չակո նահանգի պատվավոր քաղաքացու կոչման, 2011թ. ՅՈՒՆԷՍԿՕ-ի հարցապնդմամբ պաշտոնապես հայտարարվեց. «Լևոն Թոքմաջյանը դասվում է աշխարհի 10-ը լավագույն քանդակագործների շարքում քանդակագործության մեջ համաշխարհային ճանաչման և ավանդի ներդրման համար»: 2011թ. արժանացել է « Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: